ԱՄՆ-ի ոտնահետքը Թեհրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանման մեջ
Նշելով, որվուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն ասել է.«Այս դեպքը տարածաշրջանում ԱՄՆ-ի ստեղծած լարվածությունների ու չարագործությունների գինն է»:
Շաբաթ օրը խոսելով կատարված դեպքի մասին, գեներալ-մայոր Հաջիզադեն հստակեցրել է.«ԱՄՆ-ի ռեժիմի սպառնալիքների ու Իրանի մերձակա տարածքում թշնամու մի քանի ինքնաթիռների թռիչքների պատճառով Իսլամական հանրապետության Զինված ուժերը գտնվում էին լիակատար պատրաստվածության վիճակում, և ցավոք մարդկային սխալի ու շտապ որոշման հետևանքով տեղի ունեցավ այդ դեպքը»:
Գեներալ Հաջիզադեն ասել է.«Ամերիկացիներն սպառնացել էին,որ հարվածներ կհասցնեն Իրանի 52 թիրախներին և բնականաբար Թեհրանում տեղակայված համակարգերը և Հակաօդային պաշտպանությունը գտնվում էին լիակատար պատրաստվածության վիճակում»: