ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. ԱՄՆ-ը պետք է հեռանա տարածաշրջանից
https://parstoday.ir/hy/news/iran-i115549-ՄԱԿ_ում_Իրանի_ներկայացուցիչ._ԱՄՆ_ը_պետք_է_հեռանա_տարածաշրջանից
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ընդգծելով, որ նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանին տարածաշրջանում հակաահաբեկչական պատերազմի հերոս էր, ասել է.«Միացյալ Նահանգները պետք է դուրս գա Արևմտյան Ասիայի տարածաշրջանից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2020 14:29 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. ԱՄՆ-ը պետք է հեռանա տարածաշրջանից

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ընդգծելով, որ նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանին տարածաշրջանում հակաահաբեկչական պատերազմի հերոս էր, ասել է.«Միացյալ Նահանգները պետք է դուրս գա Արևմտյան Ասիայի տարածաշրջանից»:

Մաջիդ Թախտ Ռավանչին Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  անդրադառնալով ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակությանն ասել.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վատ խորհուրդներ է ստացել և սխալ որոշում կայացրել գեներալ-մայոր Սուլեյմանիին սպանելու  կապակցությամբ»:

Թախտ Ռավանչիի ասելով,  Իրանի պատասխանն ԱՄՆ-ի ահաբեկչությանը, հիմնված է իրեն պաշտպանելու միջազգային իրավունքի վրա և եթե ԱՄՆ-ն կրկին սխալվի, Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի:

Թախտ Ռավանչին նշել է, որ Իրանը և Արևմտյան Ասիայի երկրները կարող են լուծել իրենց խնդիրները ՝ առանց ԱՄՆ-ի միջամտության: