ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. ԱՄՆ-ը պետք է հեռանա տարածաշրջանից
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ընդգծելով, որ նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանին տարածաշրջանում հակաահաբեկչական պատերազմի հերոս էր, ասել է.«Միացյալ Նահանգները պետք է դուրս գա Արևմտյան Ասիայի տարածաշրջանից»:
Մաջիդ Թախտ Ռավանչին Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակությանն ասել.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վատ խորհուրդներ է ստացել և սխալ որոշում կայացրել գեներալ-մայոր Սուլեյմանիին սպանելու կապակցությամբ»:
Թախտ Ռավանչիի ասելով, Իրանի պատասխանն ԱՄՆ-ի ահաբեկչությանը, հիմնված է իրեն պաշտպանելու միջազգային իրավունքի վրա և եթե ԱՄՆ-ն կրկին սխալվի, Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի:
Թախտ Ռավանչին նշել է, որ Իրանը և Արևմտյան Ասիայի երկրները կարող են լուծել իրենց խնդիրները ՝ առանց ԱՄՆ-ի միջամտության: