Ռոհանի. Իրանը կմնա Կատարի կողքին
https://parstoday.ir/hy/news/iran-i115585-Ռոհանի._Իրանը_կմնա_Կատարի_կողքին
ԻԻՀ նախագահն ասել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի որոշ երկրներ Կատարի նկատմամբ սահմանափակումներ են կիրառել, սակայն Իրանն իր բարիդրացիական պարտականությունների հիման վրա, կմնա Կատարի կողքին:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Հունվար 12, 2020 18:04 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը կմնա Կատարի կողքին

ԻԻՀ նախագահն ասել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի որոշ երկրներ Կատարի նկատմամբ սահմանափակումներ են կիրառել, սակայն Իրանն իր բարիդրացիական պարտականությունների հիման վրա, կմնա Կատարի կողքին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Թեհրանում Քաթարի  էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Սանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.«Երկու երկրների քաղաքական հարաբերությունները այս պահի դրությամբ շատ լավն են, և երկու կողմերն էլ մեծ ներուժ ունեն տնտեսական, առևտրային և գիտական հարաբերությունների ընդլայնման համար»:

Իրանի նախագահն ընդգծել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կստեղծվի համատեղ հանձնաժողով, և երկու կողմերը կարող են համաձայնության առևտրի, ներդրումների և տեխնոլոգիական համագործակցության տարբեր ոլորտներում:

Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Սանին նույնպես ընդգծել է, որ այսօր  բոլոր ճգնաժամերի և խնդիրների լուծման չանպարհը բանակցությունն է:

Այսօր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ-Սանին ժամանել է Թեհրան և Իրանի Նախագահը պաշտոնապես նրան դիմավորել է Սաադ Աբադի պատմամշակութային համալիրում: