Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Օմանի թագավորին
https://parstoday.ir/hy/news/iran-i115626-Ռոհանին_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Օմանի_թագավորին
Օմանի նորընտիր թագավորին հղած շնորհավորական ուղերձում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ փախադարձ վստահության վրա հիմնված երկու երկրների հարաբերությունները կշարունակվեն:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 13, 2020 13:53 Asia/Tehran
  • Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Օմանի թագավորին

Օմանի նորընտիր թագավորին հղած շնորհավորական ուղերձում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ փախադարձ վստահության վրա հիմնված երկու երկրների հարաբերությունները կշարունակվեն:

Երկուշաբթի օրը, Օմանի նոր թագավոր Հեսամ բին Թարիղ ալ-Սաիդին հղած շնորհավորական ուղերձում, Հասան Ռոհանին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության և Օմանի միջև հարաբերությունները հիմնվել են փոխադարձ վստահության հիման վրա, Օմանի հանգուցյալ Սուլթան Ղաբուս բին Սաիդի օրոք»:

Ցավակցություն հայտնելով թագավորի մահվան կապակցությամբ, Հասան Ռոհանին գրել է. «Սուլթան Ղաբուսը կարևոր դերակատարությունէ ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, երկուշաբթի օրը այցելել է Թեհրանում Օմանի դեսպանատուն՝ գրառում անելու այդ երկրի թագավորի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում»:

Օմանի նոր թագավոր է նշանակվել 65-ամյա Հեսամ բին Թարիղ ալ-Սաիդը: