Իրանի խորհրդարանի նախագահ. Գեներալ Սուլեյմանիի մահն ավելի ամրապնդեց տարածաշրջանում Դիմադրության հիքմերը
Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի մահն ավելի ամրապնդեց տարածաշրջանում Դիմադրության հիքմերը
Երկուշաբթի օրը, Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին նշել է, որ գեներալ Սուլեյմանիին սպանելով, ամերիկացիները նպատակ ունեին թուլացնել տարածաշրջանում Դիմադրության առանցքի դիրքերը: Նա հավելել է. «Սակայն ամերիկացիները սխալվեցին, քանի որ նրանց իրականացրած ահաբեկչությունը վերածվեց միջազգային մասշաբի խոշոր խնդրի»:
Նշելով որ Իրանի ու Սիրիայի հարաբերությունները մշտապես եղել են ռազմավարական, Լարիջանին հավելել է. «Տարածաշրջանային երկրների միջև համագրծակցությունները հատկապես ռազմական ոլորտում, պետք է ընդլայնվեն՝ Սիոնիստական ռեժիմի սադրանքները չեզոքացնելու համար»:
Էմադ Խամիսը ցավակցություն է հայտնել գեներալ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ, նշելով. «Սիրիան և ինքնիշխան բոլոր պետոթյունները ընդգծում են ինքնապաշտպանվելու Իրանի իրավունքը»:
Սիրիայի վարչապետը հավելել է. «Գեներալ Սուլեյմանիի սպանությունն ավելի ամրապնդեց Դիմադրության դիրքերն ու տարածաշրջանի երկրների միասնությունը»