ԻԻՀ նախագահը կարևորել է աշխարհի տարբեր երկրների հետ Թեհրանի համագործակցության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i115962-ԻԻՀ_նախագահը_կարևորել_է_աշխարհի_տարբեր_երկրների_հետ_Թեհրանի_համագործակցության_ընդլայնումը
Իրանի իսլամական հանրապետությա նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է տնտեսական, մշակութային ու գիտական ոլորտներում աշխարհի տարբեր երկրների հետ Թեհրանի համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2020 12:58 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը կարևորել է աշխարհի տարբեր երկրների հետ Թեհրանի համագործակցության ընդլայնումը

Իրանի իսլամական հանրապետությա նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է տնտեսական, մշակութային ու գիտական ոլորտներում աշխարհի տարբեր երկրների հետ Թեհրանի համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Նախագահ Ռոհանին երեքշաբթի օրն աշխարհի տարբեր երկրներում Իրանի 13 նորանշանակ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրանց կոչ է արել իրենց առաքելության վայրում Իրանի կարողությունները ներկայացնել ներդրողներին և պետական ու մասնավոր բաժիններին և առավել քան երբևէ ջանքեր գործադրել այլ երկրների հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնման, զարգացման ու ամրապնդման ուղղությամբ:

Բելգիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Բելառուսում, Հայաստանում, Սերբիայում Հարավաֆրիկյան հանրապետությունում,  Նիգերիայում, Ղրղզստանում, Շրիլանկայում,Մավրիտանիայում և Խորվաթիայում Իրանի նորանշանակ դեսպանները զեկույց ներկայացնելով տարբեր ոլորտներում հիշյալ երկրների հետ Իրանի հարաբերությունների վիճակի վերաբերյալ, ընդգծել են այլ երկրների հետ Իրանի բազմակողմ համագործակցության և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: