Անցած 41 տարիների ընթացքում ամերիկացիները տեսնում էին Իրան վերադառնալու երազը
https://parstoday.ir/hy/news/iran-i116886-Անցած_41_տարիների_ընթացքում_ամերիկացիները_տեսնում_էին_Իրան_վերադառնալու_երազը
Նշելով, որ անցած 41 տարիների ընթացքում ամերիկացիները Իրան վերադառնալու երազն էին տեսնում, ԻԻՀ նախագահը շեշտել է.«Իսալամական հեղափոխության հաղթանակին զուգահեռ Իրանից ԱՄՆ-ի արտաքսումը անընդունելի էր Վաշինգտոնի պաշտոնատարների համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2020 13:07 Asia/Tehran
  • Անցած 41 տարիների ընթացքում ամերիկացիները տեսնում էին Իրան վերադառնալու երազը

Նշելով, որ անցած 41 տարիների ընթացքում ամերիկացիները Իրան վերադառնալու երազն էին տեսնում, ԻԻՀ նախագահը շեշտել է.«Իսալամական հեղափոխության հաղթանակին զուգահեռ Իրանից ԱՄՆ-ի արտաքսումը անընդունելի էր Վաշինգտոնի պաշտոնատարների համար»:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 41-ամյակի  Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակի ազդեցությունը տարածվել է ոչ միայն Իրանի ժողովրդի, այլ նաև տարածաշրջանի ու աշխարհի բոլոր մուսուլմանների ու ազատատենչների վրա»:

Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի հզորությանն ու ազդեցությանը, Ռոհանին նշել է. «ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը, տեսնելով Իրանի հզորությունը, դարձել են մեր երկրի ոխերիմ թշնամիները»:

Նշելով, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանին պատերազմի դաշտի հրամանատար էր և միջուկային բանակցությունների ընթացքում Իրանի ավագ բանագնացը, Ռոհանին հավելել է. «Տարածաշրջանի ժողովրդի օգնությամբ, նահատակ Սուլեյմանին կայունություն ու ապահովություն պարգևեց Իրաքին, Սիրիային ու Լիբանանին»: