Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Իրանի տիեզերական ծրագրի մասին Ֆրանսիայի միջամտողական հայտարարությունը
Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է Իրանի տիեզերական ծրագրի վերաբերյալ Ֆրանսիայի միջամտողական հաղորդագրությունը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում դատապարտել է տիեզերք արբանյակ դուրս բերելու Իրանի փորձը և հայտարարել, որ այդ քայլը հակասում է Իրանի միջազգային պարտավորություններին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, հերքելով Ֆրանսիայի միջամտողական հաղորդագրությունն ասել է.«Տիեզերական ծրագրերի իրականացումը գիտության ու տեխնոլոգիայի զարգացման ոլորտում Իրանի անօտարելի իրավունքն է»:
Մուսավին հստակեցրել է.«Իրանի հրթիռային պաշտպանական ծրագիրը ոչ մի առնչություն չունի թիվ 2231 բանաձեևի հետ, քանզի այն չի նախագծվել միջուկային զենք կրելու համար»: