Իրանի դատական իշխանություն.«Իրանը դեմ է օտարաերկրյա միջամտությանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i117195-Իրանի_դատական_իշխանություն._Իրանը_դեմ_է_օտարաերկրյա_միջամտությանը
Իրանի դատական իշխանության խոսնակն Իրանում երկու կալանավորների ազատ արձակման հարցով ֆրանսիացիների միջամտության մասին ասել է.«Բոլոր պետությունները գործում են ըստ դատական օրենքների ու օրինաչափությունների և Իրանի դատական իշխանությունը չի ընդունում ոչ մի երկրի միջամտությունը»:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Փետրվար 18, 2020 13:22 Asia/Tehran
  • Իրանի դատական իշխանություն.«Իրանը դեմ է օտարաերկրյա միջամտությանը»

Իրանի դատական իշխանության խոսնակն Իրանում երկու կալանավորների ազատ արձակման հարցով ֆրանսիացիների միջամտության մասին ասել է.«Բոլոր պետությունները գործում են ըստ դատական օրենքների ու օրինաչափությունների և Իրանի դատական իշխանությունը չի ընդունում ոչ մի երկրի միջամտությունը»:

Որոշ ժամանակ առաջ  Ֆարիբա Էդալաթխահը և  Ռոլան Մարշալն Իրանում ձերբակալվել են լրտեսության մեղադրանքով: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը վերջերս հանդես է եկել այս լրտեսների ազատ արձակման կոչով:

Երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Իրանի դատական իշխանության խոսնակ  Ղոլամհոսեյն Էսմայիլին ասել է.«Վերոնշյալ երկու անձինք մեղադրվում են Իրանի անվտանգության դեմ ուղղված քայլ անելու մեջ և մարտի 3-ին կայանալու է նրանց դատական նիստը»: 

Նշելով որ մեղադրյալներից մեկը ֆրանսիացի և մյուսն իրանցի է Էսմայիլին հիշեցրել է.«ԻԻՀ-ն չի ընդունում կրկնակի քաղաքացիության մասին օրենք, հետևաբար Իրանի քաղաքացին ոչ թե երկքաղաքացի, այլ ԻԻՀ-ի հպատակ է համարվելու: