Ռոհանի. Իրանում ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցույունը զայրացրել է ԱՄՆ-ին
(last modified Wed, 19 Feb 2020 12:52:39 GMT )
Փետրվար 19, 2020 16:22 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանում ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցույունը զայրացրել է ԱՄՆ-ին

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ին զայրացնում է Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցությունը փետրվարի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նա հավելել է, որ Իրանի ժողովուրդն իր միասնությամբ ամերիկացիներին ցույց կտա, որ հզոր է:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Ռոհանին ասել է, որ Իսլամական խորհրդատրանը հզոր կառույց է: Նա ընդգծել է.«Իրանի ժողովուրդն ուրբաթ օրը մասնակցելով  խորհրդարանական ընտրությունների,ն հերթական անգամ կհուսահատեցնի ԱՄՆ-ին»:

Ռոհանին նշել է, որ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն ահաբեկչություն են, հավելելով. «ԱՄՆ-ում իշխող խումբը սիոնիստների և տարածաշրջանում որոշ հետադիմական ռեժիմների աջակցությամբ, խնդիրներ է ստեղծել իրանցիների համար»:

ԻԻՀ նախագահի խոսքրեով, տարածաշրջանում և հատկապես Իրանի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը սխալ է: Նա նշել է.«Ամերիկյան իշխանությունները պետք է տեղյակ լինեն, որ առավելագույն ճնշումը Իրանի ժողովրդի միասնության և զորության վրա այլևս չի ազդում, և որ նրանք անխուսափելիորեն պետք է հանձնվեն ու ընդունեն մեր ժողովրդի իրավունքը»: