Փետրվար 27, 2020 16:35 Asia/Tehran
  • Իրան․«Իսլամական հանրապետության քաղաքականությունը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության վրա»

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է․-«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը հիմնված է մարդու իրավունքների և Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության վրա»։

Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների 43-րդ նստաշրջանի շրջանակներում,  կառույցի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ժամանակ, Ալի Բաղերի Քանին ասել է․-«Իրանի ժողովրդի առաջընթացը զայրացրել է ամերիկացիներին, այդ պատճառով,  նրանք ահավոր շրջափակումների են ենթարկել Իրանի ժողովրդին»։

Իրանի դատական իշխանության տեղակալն ասել է․-«Եվրոպան, որ  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Իրանի դեմ բանաձև ընդունեց, մի կողմից Արաբիային օգնելով Եմենի երեխաներին կոտորելու հարցում դարձել է սաուդցիների մեղսակիցը, իսկ մյուս կողմից, կանխելով դեղորայքի արտահանումն Իրան, դարձել է իրանցի երեխաներին սպանելու գործում ամերիկացիների մեղսակիցը »։

Անմարդկային որակելով Իրանի դեմ ԱՄՆ-ի բռնի պատժամիջոցները, Միշել Բաչելետն ասել է․-«Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիատը ՄԱԿ-ի միակ կառույցն է, որ իր զեկույցում դեմ է հանդես եկել  պատժամիջոցներին»։

 

 

Պիտակ