Իրաքի ԱԳ նախարարը կարևորել է Իրանի հետ համագործակցության ամրապնդումը
Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ալի ալ-Հաքիմը, երկուշաբթի օրը հեռախոսազրուցյ է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Հեռախոսազրույցում, նա կարևորել է Բաղդադի և Թեհրանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդումը:
Իրաքի ԱԳ նախարարությունը տարածել հայտարարություն, որում ասվում է. «Զարիֆի հետ հեռախոսազրույցում, Իրաքի ԱԳ նախարարն ընդգծել է երկու երկրների համատեղ նպատակներին հասնելու համար, Բաղդադի ու Թեհրանի միջև համագործակցույթունների ամրապնդման և բոլոր ոլորտներում ռազմավարական հարաբերությունների հաստատման կարևորությունը»:
Հաքիմն ու Զարիֆը նաև քննարկել են տարածաշրջանային խնդիրները ՝ ընդգծելով տարածաշրջանային կայունության հասնելու համար ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը: