Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի մարմինն ամփոփվեց Իմամ Ռեզայի սրբավայրում
https://parstoday.ir/hy/news/iran-i247572-Իսլամական_հեղափոխության_նահատակ_առաջնորդի_մարմինն_ամփոփվեց_Իմամ_Ռեզայի_սրբավայրում
Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի և նրա ընտանիքի նահատակ անդամների մարմինները, հրաժեշտի արարողությունից և հոգեհանգստյան աղոթքից հետո, ամփոփվել են սրբազան Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրում։
(last modified 2026-07-10T13:38:13+00:00 )
Հուլիս 10, 2026 17:07 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի մարմինն ամփոփվեց Իմամ Ռեզայի սրբավայրում

Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի և նրա ընտանիքի նահատակ անդամների մարմինները, հրաժեշտի արարողությունից և հոգեհանգստյան աղոթքից հետո, ամփոփվել են սրբազան Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրում։

 
Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ  Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ, այաթոլլահ սեյեդ  Ալի Հոսեյնի Խամենեիի մարմինը հուղարկավորվել է իմամ Ռեզայի սրբավայրի  Դար ազ-Զիքր սրահում՝ սրբազան դամբարանի հարևանությամբ։
Ղոմ նահանգի Իսլամական քարոզչության համակարգման խորհուրդը հայտարարել է, որ  հուլիսի 10-ի երեկոյան աղոթքներից հետո, Ղոմի Ֆաթիմա Մասումեի դամբարանի իմամ Խոմեյնու անվան սրահում կանցկացվի նահատակ առաջնորդի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն՝ գերագույն առաջնորդ այաթոլլահ իմամ սեյեդ Մոջթաբա Խամենեիի անունից։