Վաեզին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i117918-Վաեզին_հեռախոսազրույց_է_ունեցել_Ադրբեջանի_փոխվարչապետի_հետ
ԻԻՀ նախագահի գրասենյակի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության և այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու ուղիները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2020 08:56 Asia/Tehran
  • Վաեզին  հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

ԻԻՀ նախագահի գրասենյակի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության և այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու ուղիները:

Շահին Մուստաֆաևը և Մահմուդ Վազեին քննարկել են խնդիրները, որ առաջացել են կորոնավիրուսի տարածման հետևանքով, այդ թվում՝ ցամաքային, ծովային  ու երկաթուղաին տրանսպորտի միջոցով ապրանքների տարանցման ոլորտում առաջ եկած խնդիրները:

Երկու երկրների պաշտոնյաներն ընդգծել են առաջիկա օրերին առևտրային ու տարանցիկ համագործակցությունների ոլորտներում առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, որպես հիմք ընդունելով կողմերի միջև ստորագրված առողջապահական ոլորտի վերաբերյալ արաձանագրութունը:

Մուստաֆաևը նշել է, որ Ադրբեջանի նախագահը ստորագրել է կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին աջակցելու նպատակով, 5 միլիոն դոլարի չափով համապատասխան պարագաներով աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումը:

Նշենք, որ այս վիրուսը Չինաստանից բացի, տարածվել է աշխարհի մոտ 90 երկրներում: