Վաեզին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ
ԻԻՀ նախագահի գրասենյակի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության և այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու ուղիները:
Շահին Մուստաֆաևը և Մահմուդ Վազեին քննարկել են խնդիրները, որ առաջացել են կորոնավիրուսի տարածման հետևանքով, այդ թվում՝ ցամաքային, ծովային ու երկաթուղաին տրանսպորտի միջոցով ապրանքների տարանցման ոլորտում առաջ եկած խնդիրները:
Երկու երկրների պաշտոնյաներն ընդգծել են առաջիկա օրերին առևտրային ու տարանցիկ համագործակցությունների ոլորտներում առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, որպես հիմք ընդունելով կողմերի միջև ստորագրված առողջապահական ոլորտի վերաբերյալ արաձանագրութունը:
Մուստաֆաևը նշել է, որ Ադրբեջանի նախագահը ստորագրել է կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին աջակցելու նպատակով, 5 միլիոն դոլարի չափով համապատասխան պարագաներով աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումը:
Նշենք, որ այս վիրուսը Չինաստանից բացի, տարածվել է աշխարհի մոտ 90 երկրներում: