Ֆրանսիայում Իրանի դեսպան. Պատժամիջոցները խլում են հազարավոր մարդկանց կյանքեր
https://parstoday.ir/hy/news/iran-i118714-Ֆրանսիայում_Իրանի_դեսպան._Պատժամիջոցները_խլում_են_հազարավոր_մարդկանց_կյանքեր
Ֆրանսիայում Իրանի դեսպանն ասել է, որ նրանք, ովքեր աշխարհում տիրող ճգնաժամային պայմաններում խոսում են առավելագույն ճնշման և պատժամիջոցների ավելացման մասին, պետք է պատասխանատվություն կրեն հազարավոր մարդկանց կյանքերի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2020 12:31 Asia/Tehran
  • Ֆրանսիայում Իրանի դեսպան. Պատժամիջոցները խլում են հազարավոր մարդկանց կյանքեր

Ֆրանսիայում Իրանի դեսպանն ասել է, որ նրանք, ովքեր աշխարհում տիրող ճգնաժամային պայմաններում խոսում են առավելագույն ճնշման և պատժամիջոցների ավելացման մասին, պետք է պատասխանատվություն կրեն հազարավոր մարդկանց կյանքերի համար:

Շաբաթ օրը, Ֆրանսիայում Իրանի դեսպան Բահրամ Ղասեմին, Թվիթերում արած գրառման մեջ նշել է. «Նրանք, որ կորոնավիրուսի պանդեմիայի  հետևանքով առաջացած համաշխարհային ճգնաժամի և վախի ու անհանգստության մթնոլորտում խոսում են պատժամիջոցների ու դրանց խստացման մասին, պետք է պատասխանատվություն կրեն հազարավոր անմեղ մարդկանց մահվան համար»:

Նա հավելել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցները որ միայն խաչընդոտում են կորոնավիորուսի դեմ Ւրանի այքարին, այլև զրոյի են հավասարեցնում վիրուսի դեմ պայքարին ուղղված համաշխարհային ջանքերը»:

ԱՄՆ-ի ամենախիստ պատժամիջոցների պայմաններում, Իրանը պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ: