Իրանը և Քաթարը համաձայնագիր են ստորագրել համատեղ էներգետիկ համագործակցության վերաբերյալ
Իրանի էներգետիկայի նախարարը և Քաթարի արդյունաբերության և առևտրի նախարարները, որպես երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի ղեկավարներ, պայմանավորվածություն են փեռք բերել էներգետիկայի և ներդրումների ոլորտներում երկկողմ համագործակցության շուրջ:
Իրանի և Քաթարի համագործակցության համատեղ հանձնաժողովի տեսակոնֆերանսը տեղի է ունեցել Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի և Քաթարի առևտրի և արդյունաբերության նախարար Ալի բին Ահմադ Ալ-Կավարիի մասնակցությամբ: Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել եբ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանն ասել է. «Իրանի կողմից համատեղ հանձնաժողովում նախագծման և հաստատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պատրաստ են և կտրամադրվեն Քաթաին, որպեսզի, Համատեղ հանձնաժողովի նիստից առաջ, ստացվի երկու կողմերի վերջնական հաստատումը»: