Իրանի ԱՆ. Կորոնավիրուսի ախտորոշման թեստերի գնումը, պատժամիջոցների պատճառով, չեղարկվել է
Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ Հարավային Կորեայի բանկը, պատժամիջոցների պատճառով, չեղարկել է SWIFT համակարգի միջոցով (Միջբանկային ֆինանսական հաղորդակցությունների համաշխարհային ասոցիացիա) Իրանի կողմից կորոնավիուսի ախտորոշման թեստերի գնումը չեղարկվել է:
IRNA- ի փոխանցմամբ ՝ Քիանուշ Ջահանփուրը շաբաթ օրը հայտարարել է, որ Հարավային Կորեայի բանկի կողմից գործարքի չեղարկումը վկայում է, որ ԱՄՆ-ի պաշտոնյաների պնդումները, թե Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն վերաբերում դեղորայքին և բժշկական սարքավորումներին, կեղծ են:
Ջահանփուրի խոսքերով, Հարավային Կորեայի բանկը պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ պատժամիջոցների պատճառով, գործարքը հնարավոր չէ իրականացնել:
Վաշինգտոնի միակողմանի և անօրինական պատժամիջոցները, որոնք ներառում են հումանիտար և բժշկական ոլորտները, բազմաթիվ խնդիրներ են առաջացրել իրանցիների համար, հատկապես ներկա դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց համար: