ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ի անօրինական գործողությունների դեմ
Իրանի նախագահը նշել է, որ բոլոր երկրները պետք է իրենք գործողություններում հետևեն մարդկային հարաբերությունների սկզբունքին և ընդդիմանան թշնամական քաղաքականություններին: Նա հավելել է, որ Եվրամիությունը և Իսպանիան պետք է քայլեր ձեռնարկեն ԱՄՆ-ի անօրինական գործողությունների դեմ:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին ցավակցություն է հայտնել Իսպանիայի ժողովրդին՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով գրանցված մեծ թվով զոհերի կապակցությամբ, հավելելով. «Դժբախտաբար, այս ծանր պայմաններում Միացյալ Նահանգները շարունակում են խստացնել պատժամիջոցները Իրանի դեմ և նույնիսկ խոչընդոտել դեղամիջոցների ներմուծումը»:
Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը կպահպանի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, եթե մյուս երկրները կատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հիմամբ ստանձնած իրենց բոլոր պարտավորությունները:
Իսպանիայի վարչապետը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները բնացասական ազդեցություն են ունեցել Իրանի տնտեսության և հանրային առողջության վրա, հատկապես այս դժվարին ժամանակահատվածում: Նա հավելել է, որ Իսպանիան և Եվրամիությունը դեմ են ԱՄՆ-ի պատժամիջոցներին: