Ռոհանի. ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i119893-Ռոհանի._ԱՄՆ_ի_միջամտողական_քաղաքականությունը_սպառնում_է_տարածաշրջանի_անվտանգությանը
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2020 05:26 Asia/Tehran
  • Ռոհանի. ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը:

Երկուշաբթի օրը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ տարածաշրջանի և ջրային տարածքի անվտանգությունը կարևոր է Իրանի համար, սակայն ԱՄՆ-ի  վտանգավոր քայլերը կարող են ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը:

Գնահատելով Չինաստանի կառավարության դիրքորոշումն ընդդեմ ԱՄՆ-ի ապօրինի պատժամիջոցների, Ռուհանին ասել է. «Այսօր աշխարհն այնպիսի իրավիճակում է, երբ բոլորը պետք է օգնեն միմյանց, և ոչ թե շարունակեն ապօրինի և անմարդկային պատժամիջոցները»:

«Դժբախտաբար, որոշ երկրներ փորձում են քաղաքական նպատակներով շահարկել ստեղծված իրավիճակը», - ասել է Ռոհանին,  դատապարտելով պատժամիջոցներըի  և  Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականության շարունակումը:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բարձր է գնահատել  Իրանի  ներկայացրած  «Հորմոզի խաղաղության նախաձեռնությունը», նշելով, որ այն կարևոր նշանակություն ունի  տարածաշրջանի  և Պարսից ծոցի անվտանգության և համաշխարհային խաղաղության և կայունության համար: