ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i120043-ԱՄՆ_ը_նոր_պատժամիջոցներ_է_սահմանել_Իրանի_դեմ
Իրանի դեմ ուղղված իր թշնամական քաղաքականության շրջանակում, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված մի շարք անձանց և մեկ ընկերության նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2020 05:23 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Իրանի դեմ ուղղված իր թշնամական քաղաքականության շրջանակում, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված մի շարք անձանց և մեկ ընկերության նկատմամբ:

Ուրբաթ օրն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ Օմանում գտնվող «Թաիֆ» լեռնահանքային ընկերութան և Ամիր Դիանտի նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցելու պատճառով:

Վերջին օրերին ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված զնեքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ:

 Նյու Յորք Թայմզը երկուշաբթի օրը հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ջանքեր է գործադրում երկարաձգելու Իրանի դեմ սահմանված զենքի էմբարգոյի ժամկետը, վկայակոչելով ՀԳՀԾ-ի դրույթներից մեկը: 

Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոն կչեղարկվի սույն թվականի հոկտեմբերի 18-ին, ԱԽ 2231 բանաձևի հիման վրա: