Թեհրանն ու Անկարան քննարկել են առևտրային համագործակցության վերականգնման նպատակով սահմանների վերաբացման հարցը
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը և Թուրքիայի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը քննարկել են երկու երկրների միջև առևտրային սահմանափակումների վերացման և առողջապահական արձանագրություններին համապատասխան, սահմանների վերաբացման հարցը:
Երկուշաբթ օրը, Ռեզա Թունա Թուրագայի հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, Համիդ Զադբումն անդրադառնալով բեռների անվտանգությունը պահպանելու Իրանի ջանքերին, Թուրքիայի առևտրի փոխնախարարին կոչ է արել վերաբացել երկու երկրների սահմանները՝ առողջապահական արձանագրությունների համաձայն առևտրափոխանակումներն իրականցնելու նպատակով:
Զադբումը նշել է. «Թեհրանը հույս ունի, որ Թուրքիայից Եվրոպա տարանցիկ ճանապարհը հնարավորինս շուտ կվերաբացվի»:
Ընդգծելով երկու երկրների հարաբերությունների կարևորությունը, Ռեզա Թունա Թուրագայը հավելել է. «Թուրքիայի առևտրի նախարարությունը կփորձի որքան հնարավոր է շուտ վերաբացել սահմանը և վերսկսել Իրանի հետ առևտուրը»: