Ռոհանի. Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը ՀԳՀԾ-ի անբաժանելի մասն է
https://parstoday.ir/hy/news/iran-i120207-Ռոհանի._Իրանի_զենքի_էմբարգոյի_չեղարկումը_ՀԳՀԾ_ի_անբաժանելի_մասն_է
Նշելով, որ Թեհրանը թույլ չի տա խախտել ԱԽ 2231 բանաձևը, Հասան Ռոհանին ասել է. «Այս բանաձրևով սահմանված կարգով Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը Թեհրանի անքակտելի իրավունքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2020 09:41 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը ՀԳՀԾ-ի անբաժանելի մասն է

Նշելով, որ Թեհրանը թույլ չի տա խախտել ԱԽ 2231 բանաձևը, Հասան Ռոհանին ասել է. «Այս բանաձրևով սահմանված կարգով Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը Թեհրանի անքակտելի իրավունքն է»:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերին, Հասան Ռոհանին ասել է. «Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի մաս է կազմում»:

Նա հավելել է. «Եթե զենքի էմբարգոն որևէ մեխանիզմի կամ բանաձևի միջոցով երկարաձգվի, 4+1 խմբի անդամ երկրների ղեկավարները կիմանան թե ինչ հետևանքներ կունենա դա»:

Ռոհանին նշել է, որ եթե Իրանը զենք է արտադրում կամ գնում, այն կիրառում է միայն ինքնապաշտպանության համար: Նա հավելել է. «Իրանի զենքը կրակը մարելու համար է և թույլ չտալու, որպեսզի պատերազմ բռնկվի»:

Նշելով, որ ամերիկացիների համար այլևս ՀԳՀԾ գոյություն չունի, Ռոհանին հավելել է. «Քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձել և ընդունել համաձայնագրի պայմանները, չի փոխհատուցել վնասներն ու չեղարկել պատժամիջոցները, Վաշինգտոնի համար միջուկային համաձայնագիրը գոյություն չունի»:

2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից միակողմանիորեն դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը ներկայումս ջանքեր է գործադրում վերադառնալ ՀԳՀԾ՝ Իրանի զենքի էմբարգոն չեղարկելու նպատակով: