Իրանի ԱԳ նախարարությունը արձագանքել է Թել-Ավիվում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշմանը
Մտահոգություն հայտնելով Թել-Ավիվում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ Երևանը կվերանայի իր որոշումը:
Չորեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարության կայքի հաղորդմամբ, արձագանքելով Հայաստանի այս որոշմանը Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Այլ երկրներին մենք շարունակ զգուշացրել ենք Սիոնիստական ռեժիմի օկուպանտ էության ու ռեժիմի անօրինականության և մտահոգություն ենք հայտնել սիոնիստներին համար ամենաչնչին օիրնականությունն ստեղծող քայլերի կապակցությամբ»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Այս մտահոգությունը նաև փոխանցվել է Հայաստանի կառավարությանը, որ նպատակ ունի իր դեսպանատունը բացել Թել-Ավիվում և հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կվերանայի իր որոշումը»:
Որոշ ժամանակ առաջ Հայաստանի կառավարությունը հայտնել էր Թել-Ավիվում այս երկրի դեսպանատան բացման ու իր դեսպանի առաքման մասին, ինչը արժանացավ բազում քննադատությունների:
Վերջերս իր իսրայելացի պաշտոնակից Բենիամին Նեթանյահուին հղած ուղերձում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել էր.«Մոտ ապագայում հայտնի կդառնան Թել-Ավիվում Հայաստանի դեսպանատան գործունեության շոշափելի արդյունքները»:
Հայաստանին մոտենալու համար Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի ջանքերը, վերջին մեկ տարում զգալիորեն աճել են, և Երևանը որոշ չափով ողջունել է այն:
Քաղաքագետները կարծում են, որ Սիոնիստական ռեժիմին Հայաստանի մոտենալը կվնասի Երևանին և կարող է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի այլ երկրների հետ նրա հարաբերությունների վրա:
Իսրայելն Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարողներից է, երկիր, որը Հայաստանի հետ լուրջ խնդրիներ ունի Լեռնային Ղարաբաղի հարցում: