Ռոհանի. «Իրանը բոլոր հարցերում կաջակցի Իրաքի կառավարությանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i120398-Ռոհանի._Իրանը_բոլոր_հարցերում_կաջակցի_Իրաքի_կառավարությանը
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ընդգծել է.-«Իրանն ինչպես միշտ հանուն Իրաքի ժողովրդի շահերի, բոլոր հարցերում կաջակցի այդ երկրի կառավարությանը»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մայիս 11, 2020 13:12 Asia/Tehran
  • Ռոհանի. «Իրանը բոլոր հարցերում կաջակցի Իրաքի կառավարությանը»

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ընդգծել է.-«Իրանն ինչպես միշտ հանուն Իրաքի ժողովրդի շահերի, բոլոր հարցերում կաջակցի այդ երկրի կառավարությանը»:

Երկուշաբթի օրը, Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի հետ հեռախոսազրույցում, նշելով, որ այդ երկրի անկախությունը, քաղաքական կայունությունը և ազգային ինքնիշխանությունը մեծ նշանակություն ունեն Իրանի համար,  Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Թեհրան-Բաղդադ բարեկամական հարաբերություններն առավել քան երբևէ կընդլայնվեն:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությանը, Ռոհանին նշել է.«Ինչպես որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրանի իսլամական հանրապետությունն կանգնած էր Իրաքի ժողովրդի կողքին, հիմա էլ հանուն Իրաքի կայունության ու առաջադիմության, իր ամբողջ կարողությամբ լինելու է այդ երկրի ժողովրդի կողքին»:

Իրաքի վարչապետը նշել է, որ  Իրանի Իրանի իսլամական հանրապետությանն Իրաքի եղբայր ու բարեկամ երկիրն է: Նա ասել է. «Բաղդադը երբեք չի մոռանա Իրաքում կայունություն ու անվտանգություն հաստատելու գործում, հատկապես ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, որպես տարածաշրջանի կարևոր երկիր, Իրանի աջակցությունը»: