Ռոհանի. ԱՄՆ-ում իշխում է ամենավատ կառավարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i120474-Ռոհանի._ԱՄՆ_ում_իշխում_է_ամենավատ_կառավարությունը
Ընդգծելով, որ Միացյալ Նահանգներում իշխում է ամենավատ կառավարությունը ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ կառավարությունը միշտ եղել է ահաբեկիչ, բայց այս իշխանությունն աննախադեպ է»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մայիս 13, 2020 13:08 Asia/Tehran
  • Ռոհանի. ԱՄՆ-ում իշխում է ամենավատ  կառավարությունը

Ընդգծելով, որ Միացյալ Նահանգներում իշխում է ամենավատ կառավարությունը ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ կառավարությունը միշտ եղել է ահաբեկիչ, բայց այս իշխանությունն աննախադեպ է»:

Չորեքշաբթի օրը Իրանի կառավարության նիստում Հասան Ռոուհանին անդրադառնալով  վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի ահաբեկչական գործողություններին, հավելել է. «ԱՄՄ-ը միշտ գործել է անկախ և ճնշված ժողովուրդների դեմ, իսկ հիմա, կորոնավիրուսի բռնկման պայմաններում խոչընդոտներ է ստեղծում դեղորայքի ձեռք բերման ճանապարհին»:

Ռոհանին ասել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Իրանը կանգնել է ԱՄՆ-ի ամենավատ իշխանության առջև հստակեցրել է. «Պատմության ընթացքում Միացյալ Նահանգները երբևէ չի եղել այդքան անողոք, անմարդկային և անկարող և նույնիսկ ռեժիմի արտգործնախարարը չի հասկանում քաղաքականության սկզբնական լեզուն»:

Անդրադառնալով ժողովրդական օգնություններին ու բուժանձնակազմի ջանքերին, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Ժողովրդի բարեկեցության պահովումը և   բժիշկների և բուժքույրերի ծառայությունները արմատավորված են կրոնական և իսլամական մշակույթի մեջ»: