Ռաբիի. Իրանն աշխարհի այլ երկրներից բացի, առևտրային հարաբերություններ ունի նաև Վենեսուելայի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i120588-Ռաբիի._Իրանն_աշխարհի_այլ_երկրներից_բացի_առևտրային_հարաբերություններ_ունի_նաև_Վենեսուելայի_հետ
Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Իրանն ու Վենեսուելան, որպես երկու անկախ երկրներ, ունեն առևտրային հարաբերություններ որոնք կապ չունեն որևէ այլ երկրի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 17, 2020 08:28 Asia/Tehran
  • Ռաբիի. Իրանն աշխարհի այլ երկրներից բացի, առևտրային հարաբերություններ ունի նաև Վենեսուելայի հետ

Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Իրանն ու Վենեսուելան, որպես երկու անկախ երկրներ, ունեն առևտրային հարաբերություններ որոնք կապ չունեն որևէ այլ երկրի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը կայացած միջոցառման ժամանակ, անդրադառնալով Թեհրանի ու Կարակասի միջև առևտրային հարաբերությունների մասին վերջին շաբաթների ընթացքում շրջանառվող լուրերին, Ալի Ռաբիին ասել է. «Իրանի ու Վենեսուելայի միջև իրականացվում են առևտրային փոխանակումներ և դա կապ չունի որևէ երրորդ երկրի հետ»:

Նա հավելել է, որ Թեհրանն ու Կարակասը վաճառում են նաև իրենց նավթը:

Վերջերս, Վենեսուելայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հայտարարել էր, որ Իրանից Վենեսուելա արդյունաբերական սարքավորումներ տեղափոխող ինքնաթիները Թեհրան են վերադառնում ոսկով բեռնված: