Ռոհանի. Արևմտյան Ասիայի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
https://parstoday.ir/hy/news/iran-i120850-Ռոհանի._Արևմտյան_Ասիայի_անվտանգությունը_պետք_է_ապահովեն_տարածաշրջանի_երկրները
ԻԻՀ նախագահն ընդգել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի, հատկապես ծովային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները: Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել հարևան երկրների հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 23, 2020 16:44 Asia/Tehran
  • Ռոհանի. Արևմտյան Ասիայի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

ԻԻՀ նախագահն ընդգել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի, հատկապես ծովային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները: Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել հարևան երկրների հետ:

Շաբաթ օրը, Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանի հետ հեռախոսազրույցում, նշելով, որ Իրանի համար տարածաշրջանային անվտանգությունը շատ կարևոր է Հասան Ռոհանին հավելել է. «Իսլամական հանրապետությունը իրավունք ունի պաշտպանել  իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը: Թեհրանը հույս ունի, որ ամերիկացիները սխալ քայլ չեն անի»:

Անդրադառնալով Կարիբյան ծովում ամերիկացիների տեղաշարժերին, Ռոհանին հավելել է, որ եթե ամերիկացիները ​​իրանական տանկերների համար աշխարհի խնդիրներ առաջացնեն,  իրենք խնդիրներ կունենան: 

Կատարի էմիրը շեշտել է բոլոր ոլորտներում Իրանի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ երկու երկրների համատեղ տնտեսական նիստը կնպաստի  տնտեսական և առևտրային հարաբերությունների  զարգացմանը: