Ռոհանի. Կորոնավիրուսի դեմ Իրանի կառավարության ու ժողովրդի պայքարը պատմական իրադարձություն է
Համեմատելով աշխարհի զարգացած երկրներում կորոնավիրուսի պանդեմիայի և տնտեսությունների վրա դրա տնետսական հետևանքների վիճակագրությունը, ԻԻՀ նահախագ Հասան Ռոհանին հայտարարել է. «Վերջին 100 օրերին կորոնավիրուսի պանդեմիայի դեմ Իրանի ժողովրդի ու կառավարության պայքարը կմնա պատմության մեջ»:
Կիրակի օրը կայացած կառավարության նիստում, Ռոհանին նշել է. «Կորոնավիրուսով վարակվածների, հոսպտիալացվածների ու մահացածների թիվը վերջին օրերին նվազել է իսկ առողջացածներինն աճել»:
Նշելով, որ նահանգների մեծ թվում վիրուսը դարձել է կառավարելի, Ռոհանին հավելել է. «Այս ընթացքը կշարունակվի, մինչև կորոնավիրուսի դեմ ժողովրդի լիակատար հաղթանակը»:
Անդրադառնալով երկրի զարգացմանն ուղղված ծրագրերին, Ռոհանին ասել է. «Չնայած պատժամիջոցներին, այս տարի երկրում նախատեսվում է շահագործման հանձնել 3900 զարգացման նախագիծ»