Մուսավի. ուրիշներին խրատելու փոխարեն, ամերիկացիներն ավելի լավ կանեն կառավարեն իրենց երկրի իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/iran-i121203-Մուսավի._ուրիշներին_խրատելու_փոխարեն_ամերիկացիներն_ավելի_լավ_կանեն_կառավարեն_իրենց_երկրի_իրավիճակը
Հակադարձելով Ատլանտյան խորհրդի ամերիկացի անդամներից մեկի հայտարարությանն Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Ուրիշներին խրատելու փոխարեն, ավելի լավ է կառավարեք ձեր երկրում տիրող իրավիճակը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2020 05:55 Asia/Tehran

Հակադարձելով Ատլանտյան խորհրդի ամերիկացի անդամներից մեկի հայտարարությանն Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Ուրիշներին խրատելու փոխարեն, ավելի լավ է կառավարեք ձեր երկրում տիրող իրավիճակը»:

Ավելի վաղ, Թվիթերում արած գրառման մեջ, դիմելով Իրանի ԱԳՆ Զարիֆին, որն ԱՄՆ-ին կոչ էր արել վերջ տալ սևամորթների նկատմամբ բռնություններին, Բարբարա Սլեյվինը գրել էր. «Դուք ձեր երկիրը կառավարեք, իսկ մենք կկառավարենք մեր երկիրը»:

Մուսավին Թվիթերում գրել է. «Այնքան եք տարվել ուրիշներին խրատելով, որ ձեզ համար տհաճ է, երբ որևէ մեկը ձեզ հիշեցնում է, որ չի կարելի այնքան գոռոզ  լինել, որպեսզի խրատել Իրանին»:

Նա հավելել է. «Երբ խոսքը գնում է անապահովության ու անկայունության մասին, ԱՄՆ-ը պետք է ավելի մեծ գին վճարի իր մեղքերի թողության համար»:

Անդրադառնալով ԱՄն-ում ժողովրդավարության բացակայությանը, Մուսավին գրել է. «Հիլարի Քլինթոնը ստացավ ժողովրդի ձայնը, սակայն նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը»: