Զարիֆը դիմել է ամերիկյան պաշտոնյաներին. «Ծունկը պարանոցի վրա» տեխնիկան անօգուտ է
Երկուշաբթի օրը, անդրադառնալով ԱՄՆ-ումս ևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությանն Իրանի ԱԳՆ Զարիֆը, դիմելով ամերիկյան պաշտոնյաներին, հայտարարել է. «Ծունկը պարանոցի վրա» տեխնիկան կիրառվեց 2 տարի առաջ՝ իրանցիների նկատմամբ, սակայն չկարողացավ ծնկի բերել նրանց և ԱՄՆ-ի աֆրոամերիկացիներին նույնպես ծնկի չի բերի»:
Զարիֆը Թիվիթերում գրել է. «Այս տեխնիկան նորություն չէ: Նույն խումբը, որը խոստովանել էր, որ սուտը, խաբեությունը և թալանն իր սովորությունն է, վերջին 2 տարիների ընթացքում այս տեխնիկան կիրառել է ավելի քան 80 միլիոն իրանցիների նկատմամբ, դա բնութագրելով որպես «առավելագույնն ճնշման քաղաքականություն»
Ավելի վաղ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին, դիմելով ամերիկացիներին, ասել էր. «Աշխարհը լսել է ձեր բողքի ձայնը և կանգնած է ձեր կողքին»:
Վերջին օրերին, ԱՄՆ-ի մեծ թվով քաղաքաներում և Մինեապոլիսում, տեղի են ունենում բողոքի լայնածավալ ցույցեր՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ: