Ռեիսի.«ԱՄՆ-ը պետք է դատական պատասխանտվության կանչվի միջազգային ատյաններում»
https://parstoday.ir/hy/news/iran-i121267-Ռեիսի._ԱՄՆ_ը_պետք_է_դատական_պատասխանտվության_կանչվի_միջազգային_ատյաններում
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է. «Մարդկային նախնական իրավունքները խախտելու մեղադրանքով, ԱՄՆ-ը պետք է դատական պատասխանտվության կանչվի միջազգային ատյաններում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2020 08:58 Asia/Tehran

Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է. «Մարդկային նախնական իրավունքները խախտելու մեղադրանքով, ԱՄՆ-ը պետք է դատական պատասխանտվության կանչվի միջազգային ատյաններում»:

ԻՌՆԱ լրատվակաան գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Թեհրանում, անդրադառնալով ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում տեղի ունեցող բողոքի  ցույցերին, Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ասել է. «Սևամորթ Ջորջ Ֆլոյդի նկատմամբ ԱՄՆ-ի ոստիկանության վերաբերմունքը, ցույց տվեց այդ երկրի իրական դեմքը»:

Նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդները լռում են ԱՄՆ-ում մարդկային նախնական իրավունքների ոտնահարման դիմաց, Էբրահիմ Ռեիսին ասել է. «Խոսքը միայն սևամորթների մասին չէ: ԱՄՆ-ում ռասիզմն արմատավորված է»:

Երեքշաբթի օրվանից սկսած, ԱՄՆ-ի Մինեապոլիս և մեծ թվով այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ցույցեր՝ ոստիկանության ռասիստական գործողությունների դեմ:

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանության երկու ծառայողներ բռնություն էին կիրառել աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդին ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։