Իրանի խորհրդարանի պատգամավորները դատապարտել են ԱՄՆ-ի ոստիկանության ռասայական գործողությունները
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները դատապարտել են ԱՄՆ-ի ոստիկանության կողմից աֆրոամերիկացիների դեմ իրականացվող ռասայական գործողությունները:
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի օրը հրապարակել են հաղորդագրություն, որում հայտարարել են. «Վերջին օրերի իրադարձությունները բացահայտել են ԱՄՆ-ում մարդու իրավունքների իրական վիճակը: Բողոքարարների ուղղությամբ կրակելու վերաբերյալ ԱՄՆ-ի ահաբեկիչ նախագահի հայտարարությունը ցույց տվեց, որ այլ երկրների ժողովուրդներն ԱՄՆ-ի պետական ահաբեկչության միակ զոհերը չեն»:
Նշելով, որ աֆրոամերիկացիները տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի ռեժիմի ռասայական ահաբեկչության ճնշումների տակ շնչելու հնարավորություն չունեն, իրանցի պատգամավորները հույս են հայտնել, որ ԱՄՆ-ում ժողովրդական շարժումը կարդյունավորվի՝ բացահայտելով այդ երկրի հակամարդկային ինքնությունը:
Մինեապոլիսում և ԱՄՆ-ի շատ այլ քաղաքներում մարդիկ բողոքում են սպիտակամորթ ամերիկացի ոստիկանի կողմից 46-ամյա աֆրոամերիկացու սպանության դեմ: