Իրանի խորհրդարանի պատգամավորները դատապարտել են ԱՄՆ-ի ոստիկանության ռասայական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i121274-Իրանի_խորհրդարանի_պատգամավորները_դատապարտել_են_ԱՄՆ_ի_ոստիկանության_ռասայական_գործողությունները
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները դատապարտել են ԱՄՆ-ի ոստիկանության կողմից աֆրոամերիկացիների դեմ իրականացվող ռասայական գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2020 13:04 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի պատգամավորները դատապարտել են ԱՄՆ-ի ոստիկանության ռասայական գործողությունները

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները դատապարտել են ԱՄՆ-ի ոստիկանության կողմից աֆրոամերիկացիների դեմ իրականացվող ռասայական գործողությունները:

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի օրը հրապարակել են հաղորդագրություն, որում հայտարարել են. «Վերջին օրերի իրադարձությունները բացահայտել են ԱՄՆ-ում մարդու իրավունքների իրական վիճակը: Բողոքարարների ուղղությամբ կրակելու վերաբերյալ ԱՄՆ-ի ահաբեկիչ նախագահի հայտարարությունը ցույց տվեց, որ այլ երկրների ժողովուրդներն ԱՄՆ-ի պետական ահաբեկչության միակ զոհերը չեն»:

Նշելով, որ աֆրոամերիկացիները տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի ռեժիմի ռասայական ահաբեկչության ճնշումների տակ շնչելու հնարավորություն չունեն, իրանցի պատգամավորները հույս են հայտնել, որ  ԱՄՆ-ում ժողովրդական շարժումը կարդյունավորվի՝ բացահայտելով  այդ երկրի հակամարդկային ինքնությունը:

Մինեապոլիսում և ԱՄՆ-ի շատ այլ քաղաքներում մարդիկ բողոքում են սպիտակամորթ ամերիկացի ոստիկանի կողմից 46-ամյա աֆրոամերիկացու սպանության դեմ: