Ռոհանի.«ԱՄՆ-ի ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները դատապարտելի են»
https://parstoday.ir/hy/news/iran-i121324-Ռոհանի._ԱՄՆ_ի_ցուցարարների_նկատմամբ_կիրառված_բռնությունները_դատապարտելի_են
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է. «Իրանը դատապարտում է ԱՄՆ-ում ռասայական խտրականության դեմ բողոքող ցուցարարներին ճնշելու այդ երկրի կառավարության քայլը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2020 12:41 Asia/Tehran
  • Ռոհանի.«ԱՄՆ-ի ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները դատապարտելի են»

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է. «Իրանը դատապարտում է ԱՄՆ-ում ռասայական խտրականության դեմ բողոքող ցուցարարներին ճնշելու այդ երկրի կառավարության քայլը»:

Հինգշաբթի օրը, էներգետիկայի ոլորտի մի շարք նախագծերի շահագործման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել տեսակապի ձևաչափով, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ այս նախագծերի բացումը կտրուկ պատասխան է ոճրագործ ԱՄՆ-ի ու Իսրայելի թշնամանքին: Նա հավելել է.«Մինչև տարեվերջ Իրանում կբացվի 18 նոր էլեկտրակայան»:

Նշելով, որ ԱՄՆ-ում ընթացող զանգվածային ակցիաները  ցույց են տալիս, որ այդ երկիրը գտնվում է իր պատմության վատագույն ժամանակաշրջանում, Ռոհանին ասել է. «ԱՄՆ-ի կառավարության ռասիստական վերաբերմունքը անարդարության դրսևորում է»:

 ԻԻՀ նախագահի հրամանով, այսօր շահագործման են հանձնվել էներգետիայի ոլորտի մի քանի ազգային նախագծեր ,այդ թվում՝ արևմտյան Ատրպատականի  Օշնավիե ամբարտակը և Բուշեհրի յոթ այլ նախագծեր: