Ռոհանի.«ԱՄՆ-ի ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները դատապարտելի են»
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է. «Իրանը դատապարտում է ԱՄՆ-ում ռասայական խտրականության դեմ բողոքող ցուցարարներին ճնշելու այդ երկրի կառավարության քայլը»:
Հինգշաբթի օրը, էներգետիկայի ոլորտի մի շարք նախագծերի շահագործման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել տեսակապի ձևաչափով, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ այս նախագծերի բացումը կտրուկ պատասխան է ոճրագործ ԱՄՆ-ի ու Իսրայելի թշնամանքին: Նա հավելել է.«Մինչև տարեվերջ Իրանում կբացվի 18 նոր էլեկտրակայան»:
Նշելով, որ ԱՄՆ-ում ընթացող զանգվածային ակցիաները ցույց են տալիս, որ այդ երկիրը գտնվում է իր պատմության վատագույն ժամանակաշրջանում, Ռոհանին ասել է. «ԱՄՆ-ի կառավարության ռասիստական վերաբերմունքը անարդարության դրսևորում է»:
ԻԻՀ նախագահի հրամանով, այսօր շահագործման են հանձնվել էներգետիայի ոլորտի մի քանի ազգային նախագծեր ,այդ թվում՝ արևմտյան Ատրպատականի Օշնավիե ամբարտակը և Բուշեհրի յոթ այլ նախագծեր: