Ռոհանի. Իրանի ժողովրդի միասնությունը չեզոքացրեց ամերիկացիների առավելագույն ճնշման քաղաքականությունը
Անդրադառնալով Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած անօրինական պատժամիջոցներին, ԻԻՀ նախագահն ասել է. «Մարդկանց համագործակցությունը ստեղծել է միասնության և համախմբվածության մթնոլորտ, չեզոքացնելով ամերիկացիների առավելագույն ճնշման քաղաքականությունը»:
Արտադրական թռիչքի տարվա կապակցությամբ ծրագրերի ներկայացման երկրորդ նիստում, հասան Ռոհանին հայտարարել է, որ ամերիկացիները փորձում են «ծնկով կոկորդը սեղմելու» քաղաքկանությամբ ճնշում գործադրել իրանցիների վրա, հավելելով. «ԱՄՆ-ի նպատակն իրանցիներին կյանքի առօրյա կարիքներից, այդ թվում՝ էներգիայից, ջրից, գազից, սննդից ու դեղամիջոցներից զրկելն է»:
Նա հավելել է. «Չնայած ամենածանր տնտեսական պատժամիջոցներին, այսօր Իրանի կառավարությունը ոչ միայն ապահովել է քաղաքացիների առօրյա կարիքները, ներառյալ՝ սնունդ, դեղորայք և հիմնական ծառայություններ, այլև կարողացել է դադարեցնել բացասական տնտեսական աճը, իսկ որոշ ոլորտներում անգամ գրանցել աճ»:
Նշելով, որ արտադրական թռիչքը երկրի հիմնադխնդիրների լուծման ճանապարհն է, Ռոհանին հավելել է, որ այս կարգախոսի գործադրումը կչեզոքացնի թշնամու սադրանքները: