Ռոհանին կարևորել է Իրանի ու Ղրղզստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i121519-Ռոհանին_կարևորել_է_Իրանի_ու_Ղրղզստանի_միջև_տնտեսական_հարաբերությունների_զարգացումը
Կարևորելով Ղրղզստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Եվրասիական տնտեսական միությունը լավ ենթահող է ստեղծել երկու երկրի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար, որի միջոցով մենք կարող ենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2020 13:22 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է Իրանի ու Ղրղզստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը

Կարևորելով Ղրղզստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Եվրասիական տնտեսական միությունը լավ ենթահող է ստեղծել երկու երկրի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար, որի միջոցով մենք կարող ենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը»:

Երեքշաբթի օրը, Ղրղզստանի նախագահ Սուրենբայ Ջինբեկովի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Երկու երկրի միջև տնտեսական համագործակցության համար չպետք է սպասել կորոնավիրուսի ավարտին, քանզի կարելի է առողջապահական ցուցումների շրջանակում մեծացնել առևտրային փոխանակումների ծավալը և  ընդլայնել տնտեսական համագործակցությունը»:

Ռոհանին ասել է.«Չնայած Իրանին ԱՄՆ-ի պարտադրված ճնշումներին ու սահմանափակումներին, բարեբախտաբար, Իսլամական հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում լավ հաջողություններ է ունեցել և նույնիսկ կարողացել է կորոնավիրուսի դեմ պայքարում օգնել իր որոշ բարեկամ երկրներին, այդ թվում Ղրղզստանին»:

Ղրղզստանի նախագահ Սուրենբայ Ջինբեկովն ասել է. «Ղրղզստանը մշտապես կմնա Իրանի բարեկամն ու եղբայրը , կարևորելով բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացումը»: