Իրանը բժշկական սարքավորումներ և դեղորայք է ուղարկել Վենեսուելա
https://parstoday.ir/hy/news/iran-i121543-Իրանը_բժշկական_սարքավորումներ_և_դեղորայք_է_ուղարկել_Վենեսուելա
Վենեսուելայի պլանավորման հարցերով նախարարը հայտարարել է, որ այդ երկիրն Իրանից ստացել է կենսական նշանակության բժշկական սարքավորումներ ու դեղորայք:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 10, 2020 12:15 Asia/Tehran
  • Իրանը բժշկական սարքավորումներ և դեղորայք է ուղարկել Վենեսուելա

Վենեսուելայի պլանավորման հարցերով նախարարը հայտարարել է, որ այդ երկիրն Իրանից ստացել է կենսական նշանակության բժշկական սարքավորումներ ու դեղորայք:

Երեքշաբթի օրը, Վենեսուելայի արդյունաբերության նախարար Ռիկարդո Մենենդեսը հայտարարել է, որ Իրանը մարդասիրական օգնություն է ուղարկել Վենեսուելա՝ կորոնավիրուսի դեմ այդ երկրի պայքարին աջակցելու նպատակով:

Հատկանշական է, որ ավելի վաղ Վենեսուելա վառելիք տեղափոխած իրանական հինգ տանկերները բարեհաջող վերադարձել են Իրան:

Կիրակի օրը, պետական ​​հեռուստատեսությամբ ունեցած ելույթում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին և Կուբային՝ Կարակասին մարդասիրական օգնություն  տրամադրելու համար, հավելել է, որ այդ երկրները Վենեսուելայի իրական ընկերներն են:

Արժույթի միջազգային հիմնադրամին ուղղված նամակում, Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, երկրի առողջապահական համակարգը գտնվում է ծանր դրության մեջ: