Ռոհանին հրահանգել է հետևել Հարավային Կորեայից Իրանի Կենտրոնական բանկի պահանջների կատարմանը
(last modified Fri, 12 Jun 2020 14:49:27 GMT )
Հունիս 12, 2020 19:19 Asia/Tehran
  • Ռոհանին հրահանգել է հետևել Հարավային Կորեայից Իրանի Կենտրոնական բանկի պահանջների կատարմանը

Ռոհանին հրահանգել է հետևել Հարավային Կորեայից Իրանի Կենտրոնական բանկի պահանջների կատարմանը:

Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդուլ Նասեր Հեմմաթիի հետ  հեռախոսազրույցում, նախագահ Հասան Ռոհանին քննադատել է Հարավային Կորեայի կողմից Իսլամական հանրապետության ակտիվների արգելափակումը և հրահանգել  արտաքին գործերի նախարարության հետ համագործակցելով   դիվանագիտական ​​և իրավական ճանապարհներով, ֆինանսական հաստատությունների և միջազգային կառույցների օգնությամբ, հետևել խնդրի լուծմանը:

Ռոհանին ասել է, որ Իրանի համար երբեք ընդունելի չի լինի  Հարավային Կորեայի կողմից Իրանի Կենտրոնական բանկի ռեսուրսների արգելափակումը, քանի որ այդ ֆինանսական միջոցները պետք է օգտագործվեն   դեղորայք և մարդասիրական իրեր գնելու համար: Նա հավելել է.«Թեերանն ​​ակնկալում է, որ Հարավային Կորեայի կառավարությունը հնարավորինս շուտ կվերացնի արգելքը»:

Bloomberg- ին տված հարցազրույցում, Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդուլնասեր Հեմաթիին ասել է. «Կորեական բանկերն Իրանի թույլ չեն տալիս իր ֆինասները օգտագործել սնունդ և դեղորայք գնելու համար: Մինչդեռ նման առևտուրը  չի ենթարկվում ԱՄՆ պատժամիջոցներին»: