Ռոհանին. Կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարն արդյունավետ է
https://parstoday.ir/hy/news/iran-i121944-Ռոհանին._Կորոնավիրուսի_դեմ_Իրանի_պայքարն_արդյունավետ_է
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ մեծ թվով, նույնիսկ շատ զարգացած երկրների համեմատ, կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարն արդյունավետ է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2020 13:32 Asia/Tehran
  • Ռոհանին. Կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարն արդյունավետ է

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ մեծ թվով, նույնիսկ շատ զարգացած երկրների համեմատ, կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարն արդյունավետ է եղել:

Հունիսի 20-ին, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի  նիստում,  ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  ասել է, որ հիվանդությունը ծանր հարված է հասցրել երկրներին՝ տրանսպորտի, զբոսաշրջության, տնտեսության, կրթության և նույնիսկ բժշկության ոլորտներում:

Իրանը առողջապահական ճակատի և բոլորի զոհաբերությունների, այդ թվում ՝ զինված ուժերի և ժողովրդի համագործակցության շնորհիվ, կարողացավ արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ:

Ռոհանին նշել է, որ գիտնականների և առողջապահության ոլորտի փորձագետների կարծիքով, կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի հստակ ժամկետ հնարավոր չէ ասել: Նրա խոսքերով. «Հետազոտողների կարծիքով, այս վիրուսն ինքն իրեն չի վերանա, ուստի պետք է պատրաստվել երկարատև դիմակայության համար»: