Իրանը մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի կողմից միջուկային բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ բալիստիկ և միջուկային մարտագլխիկ կրող հրթիռներ փորձարկելու Ֆրանսիայի քայլը հակասում է միջուկային զենքի չտարածման պայմանագրով այդ երկրի ստանձնած պարտավորություններին:
Հունիսի 21-ին, Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին անհանգստություն է հայտնել Ֆրանսիայի նավատորմի կողմից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ նոր սերնդի հրթռիների փորձարկման կապակցությամբ, հավելելով. «Այս քայլը հակասում է NPT դաշինքի վեցերորդ հոդվածին և պայմանագրով Ֆրանսիայի ստանձնած հանձնառությանը»:
Մուսավին հավելել է, որ միջուկային զենքը սպառնալիք է համաշխարհային անվտանգոթյան ու խաղաղության համար, իսկ նման զենքի արդիականացումը և փորձարկումը թուլացնում է զինաթափման միջազգային համակարգի հիմնաքար և միջուկային զենքի տարածման արգելք հանդսացող NPT դաշինքի դիրքերը:
Իրանի ԱԳՆ խոսնակը Փարիզի կառավարությանը կոչ է արել լիովին կատարել միջուկային զինաթափման ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները: