Իրանը մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի կողմից միջուկային բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i121959-Իրանը_մտահոգություն_է_հայտնել_Ֆրանսիայի_կողմից_միջուկային_բալիստիկ_հրթիռի_փորձարկման_կապակցությամբ
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ բալիստիկ և միջուկային մարտագլխիկ կրող հրթիռներ փորձարկելու Ֆրանսիայի քայլը հակասում է միջուկային զենքի չտարածման պայմանագրով այդ երկրի ստանձնած պարտավորություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2020 05:06 Asia/Tehran
  • Իրանը մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի կողմից միջուկային բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ բալիստիկ և միջուկային մարտագլխիկ կրող հրթիռներ փորձարկելու Ֆրանսիայի քայլը հակասում է միջուկային զենքի չտարածման պայմանագրով այդ երկրի ստանձնած պարտավորություններին:

Հունիսի 21-ին, Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին անհանգստություն է հայտնել Ֆրանսիայի նավատորմի կողմից միջուկային մարտագլխիկներ կրելու  կարողությամբ նոր սերնդի հրթռիների փորձարկման կապակցությամբ, հավելելով. «Այս քայլը հակասում է NPT դաշինքի վեցերորդ հոդվածին և պայմանագրով Ֆրանսիայի ստանձնած հանձնառությանը»:

Մուսավին հավելել է, որ միջուկային զենքը սպառնալիք է համաշխարհային անվտանգոթյան ու խաղաղության համար, իսկ նման զենքի արդիականացումը և փորձարկումը թուլացնում է  զինաթափման միջազգային  համակարգի հիմնաքար և միջուկային զենքի տարածման արգելք հանդսացող NPT դաշինքի դիրքերը:

Իրանի ԱԳՆ խոսնակը Փարիզի կառավարությանը կոչ է արել լիովին կատարել միջուկային զինաթափման ոլորտում ստանձնած  միջազգային պարտավորությունները: