Մուսավի. Բոլոր երկրները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարիում
Անդրադառանալով Իրան-Թուրքիա սահմանին ահաբեկիչների ու թուրքական սահմանապահ ուժերի միջև տեղի ունեցած բախումներին, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Բոլոր երկրները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում»:
Աբբաս Մուսավին հայտարարել է. «Թուրքական ԶԼՄ-ներում հրապարակված լուրերի համաձայն, հունիսի 23-ին, Իրանի հետ Թուրքիայի սահմանին բախումներ են տեղի ունեցել թուրք սահմանապահների և զինված ահաբեկչական խմբի անդամների միջև: Բախման հետևանքով, երկու թուրք սահմանապահ վիրավորվել է: Ավելի ուշ, վիրավորներից մեկը մահացել է»:
Մուսավին հավելել է. «Ըստ Արևմտյան Ատրպատական նահանգի (հյուսիսարևմտյան Իրան) սահմանապահ ուժերի տրամադրած տվյալների, բախման ժամանակ, Իրանի ուղղությամբ ականանետային հարված է հասցվել, ինչի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավակցություն է հայտնել տուժածներին և զոհի հարազատներին, հավելելով, որ միջադեպի հարցով Իրանի և Թուրքիայի սահմանապահ ուժերում հետաքննություն է սկսվել: