Իրանը կարևորել է միջազգային հանրության կողմից պատժամիջոցներին ու թմրանյութերին դիմակայելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i122111-Իրանը_կարևորել_է_միջազգային_հանրության_կողմից_պատժամիջոցներին_ու_թմրանյութերին_դիմակայելու_անհրաժեշտությունը
Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ պատժամիջոոցներին ու թմրանյութերին դիմակայելու հարցում կարևոր է իրավական ու գործնական համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2020 08:49 Asia/Tehran
  • Իրանը կարևորել է միջազգային հանրության կողմից պատժամիջոցներին ու թմրանյութերին դիմակայելու անհրաժեշտությունը

Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ պատժամիջոոցներին ու թմրանյութերին դիմակայելու հարցում կարևոր է իրավական ու գործնական համագործակցությունը:

Հունիսի 24-ին, զարգացող 77 երկրների և Չինաստանի դեսպանների ու ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ, Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Տարբեր այդ թվում պատժամիջոցների, թմրամիջոցների, ահաբեկչության և կիբեր հանցագործություների ոլորտներում զարգացող երկրների առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար բոլորս պետք է միավորվենք»:

Անդրադառնալով միասնության ու միջազգային համագործակցությունների վրա միակողմանի, անմարդկային, անօրինական պարտադիր քայլերի թողած ազդեցությանը, Ղարիբաբադին նշել է. «Նման քայլերը լուրջ խոչընդոտներ են առաջացնում կառավարությունների համար՝ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում»: