Բողոքի ցույցեր Իրանում՝ ԱՄՆ-ի ռասիստական ​​քաղաքականության դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i122166-Բողոքի_ցույցեր_Իրանում_ԱՄՆ_ի_ռասիստական_քաղաքականության_դեմ
Թեհրանի Ղոմ քաղաքի հարյուրավոր բնակիչներ, բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի կառավարության ռասիստական ​​քաղաքականության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2020 03:35 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր Իրանում՝ ԱՄՆ-ի ռասիստական ​​քաղաքականության դեմ

Թեհրանի Ղոմ քաղաքի հարյուրավոր բնակիչներ, բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի կառավարության ռասիստական ​​քաղաքականության դեմ:

Ուրբաթօրյա աղոթքից հետո, Ղոմի բնակիչները դատապարտել են ԱՄՆ-ի ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունները և կառավարության ռասիստական ​​քաղաքականությունը:

Իրանի Խորասանի նահանգի Բոջնուրդ քաղաքի բնակիչները նույնպես ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ցույց են անցկացրել, դատապարտելով ԱՄՆ-ում առկա ռասայական խտրականությունը, ոստիկանության կողմից գործադրվող բռնությունները և մարդու իրավունքների ոտնահարումը :

Դոնալդ Թրամփի հրամանով, ամերիկյան ոստիկանությունը ճնշում է այդ երկրում ընթացող հակառասիստական բողոքի ցույցերը: