Բողոքի ցույցեր Իրանում՝ ԱՄՆ-ի ռասիստական քաղաքականության դեմ
Հունիս 27, 2020 03:35 Asia/Tehran
Թեհրանի Ղոմ քաղաքի հարյուրավոր բնակիչներ, բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի կառավարության ռասիստական քաղաքականության դեմ:
Ուրբաթօրյա աղոթքից հետո, Ղոմի բնակիչները դատապարտել են ԱՄՆ-ի ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունները և կառավարության ռասիստական քաղաքականությունը:
Իրանի Խորասանի նահանգի Բոջնուրդ քաղաքի բնակիչները նույնպես ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ցույց են անցկացրել, դատապարտելով ԱՄՆ-ում առկա ռասայական խտրականությունը, ոստիկանության կողմից գործադրվող բռնությունները և մարդու իրավունքների ոտնահարումը :
Դոնալդ Թրամփի հրամանով, ամերիկյան ոստիկանությունը ճնշում է այդ երկրում ընթացող հակառասիստական բողոքի ցույցերը:
Պիտակ