Իրանի ԱԳՆ խոսնակ.«Տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել ԱՄՆ-ին հետևելով»
Խոսքն ուղղելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանի որոշ երկրներին, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել ԱՄՆ-ին հետևելով»:
Պատասխանելով տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի պաշտոնատարների միջամտողական հայտարարություններին ու անհիմն մեղադրանքներին, Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Սաուդյան Արաբիայի նման երկրները, որոնք տարիներ շարունակ Ալ-Ղաիդայի ու ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումներին հովանավորելով, նպաստել են տարածաշրջանի անկայունությանը, անհիմն մեղադրանքներ են ուղղում Իրանին, որն իր պատասխանատու քայլերով, ահաբեկչական խմբավորումներին դուսր է վռնդել տարածաշրջանի երկրներից»:
Մուսավին նշել է, որ ավելի քան հինգ տարի ամերիկյան զենքերով հազարավոր եմենցիների, այդ թվում կանանց ու երեխաների հրի ու սրի մատնած երկրների կողմից Իրանի զենքի էմբարգոյի երկարաձման ԱՄՆ-ի պահանջին դրական վերաբերվելը դառը երգիծանք է, որի ականատեսն է աշխարհը:
Երկուշաբթի երեկոյան, համատեղ հաղորդագրություն տարածելով, Բահրեյնի արտգործնախարար Աբդոլլաթիֆ Բեն Ռաշեդ Ալ-Զիանին և Իրանի հարցերով ԱՄՆ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, կրկնելով հակաիրանական անհիմն հայտարարությունները, պահանջել են երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն: