Բաշար Ասադը կարևորել է Թեհրանի և Դամասկոսի միջև ռազմավարական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i122705-Բաշար_Ասադը_կարևորել_է_Թեհրանի_և_Դամասկոսի_միջև_ռազմավարական_համագործակցությունը
Հինգշաբթի օրը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ ՝ քննարկելու Թեհրանի և Դամասկոսի միջև ռազմավարական համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2020 04:47 Asia/Tehran
  • Բաշար Ասադը կարևորել է Թեհրանի և Դամասկոսի միջև ռազմավարական համագործակցությունը

Հինգշաբթի օրը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ ՝ քննարկելու Թեհրանի և Դամասկոսի միջև ռազմավարական համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում, Բաշար Ասադը նշել է, որ Իրանի և Սիրիայի միջև ռազմական համաձայնագրի ստորագրումը երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության արդյունք է:

Բաշար Ասադը գոհունակություն է հայտնել երկկողմ հանդիպումների արդյունքից և Թեհրանի ու Դամասկոսի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Նա հավելել է. «Համաձայնագիրը Սիրիայի դեմ ահաբեկչական հարձակումներին հակազդելու և Դամասկոսին ու Թեհրանին ուղղված թշնամական քաղաքականությանը ուղղված տարիների համագործակցության արդյունքն է»:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարևորել է նաև տարբեր ոլորտներում Իրանի և Սիրիայի միջև հարաբերությունների ամրապնդումը, և ասել, որ դա բխում է երկու երկրների շահերից:

Հուլիսի 9-ին, Իրանի ու Սիրիայի միջև ստորագրվեց բազմակողմ համաձայնագիր՝ ռազմական, պաշտպանական և անվտանգության համագործակցության վերաբերյալ: